Քիմիա-փետրվար

1.

Տարրերի տարածվածությունը

ՏԻԵԶԵՐՔՈՒՄ Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ՝ հելիումը (He), որը տիեզերքում երկրորդ ամենատարածված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն (H) է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը (O) տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-ն է կազմում թթվածինը:

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Բնության մեջ կան քիմիական տարրերի շատ տեսակներ: Դրանցից են, օրինակ՝ ջուրը (H2O), թթվածինը (O), ածխաթթու գազը (CO2), պղինձը (Cu), ոսկին (Au), արծաթը (Ag) և շատ այլ տարրեր: Կան ընդհանուր 98 բնական տարր, իսկ մնացած 24 տարրերը ստեղծված են մարդկանց կողմից: Բնական տարրերից 8-ը ստեղծված են մյուս տարրերի ռադիոակտիվ քայքայումից կամ այլ պրոցեսների հետևանքով: Կենսաբանական աշխարհում վեց ամենաշատ հանդիպվող տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N), թթվածինը (O), ֆոսֆորը (P) և ծծումբը (S):

ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ՄԵՋ Երկրակեղևը մեր մոլորակի զանգվածի 1%-ից քիչ է: Իսկ երկրակեղևում ամենատարածված տարրը թթվածինն (O) է, որը կազմում է մոլորակի զանգվածի 46.6%-ը: Սիլիցիումը երկրորդ ամենատարածվածն է (27.7%), իսկ հետո ալյումինը (8.1%), երկաթը (5.0%), կալցիումը (3.6%), նատրիումը (2.8%), կալիումը (2.6%), և մագնեզիումը (2.1%): Այդ ութ տարրերը իրար հետ կազմում են երկրակեղևի 98.5%-ը: Օվկիանոսային երկրակեղևը հարուստ է մագնեզիումով և երկաթով ու այն ավելի խիտ է, քան ցամաքային երկրակեղևը:

ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ Մարդու օրգանիզմում ամենաշատը թթվածին (O) տարրն է ու այն կազմում է ամեն մարդու քաշի մոտավորապես 65%-ը: Ածխածինը կազմում է մարդու օրգանիզմը մոտավորապես 18%-ը և այն երկրորդ ամենաշատ հանդիպվող նյութն է: Չնայած օրգանիզմում ամենատարածվածը ջրածնի (H) ատոմներն են, դրանց քաշը այնքան փոքր է, որ այն կազմում է զանգվածի միայն 10%-ը: Մարդու օրգանիզմում կան 60 տարբեր տարրեր, բայց այժմ մենք չգիտենք բոլորի դերերը:

 

 

 

2.Քիմիական տարրեր

 

 

 

 

3.

Մենք քիմիաի ժամին կատարեցինք փորձ և առաջինը վերցրեցինք մոմը ամրացրեցինք պենոպլաստի վրա մոմը դրեցինք ապակե ամանի մեջ հետո մոմը վառեցինք և ամրացրեցինք խողովակը և այսպես մոմը հանգեց. որովհետև Թթվածինը վեջացավ իսկ հետո ջուրը բարձրացավ, որովհետև Թթվածինը վերջացավ և տեղ բացվեց: