Մայրենի

Պետրոս Դուրյան

 

 

Լճակ

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ինչո՞ւ ապշած ես, լճա՛կ,
Ու չեն թռվռում քո ալիքները,
Միթե քո հայլու մեջ նեղսրտած,
Գեղեցկուհի նայեց։

Եվ կամ միթե զմայլվում են,
Ալիքները քո երկնքի կապույտից,
Եվ այն ամպերը լուսափթիթ,
Որոնք նման են քո փրփուրին։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ լինե՛նք մտերիմ,
Սիրեմ քեզ նման.
Գրավել, լռել ու մտածել։

Որքան ունես դու ալիք
Ճակատս այնքան կնճիռ ունի,
Որքան ունես դու փրփուր՝
Սիրտս այնքան վերք ունի։

Այլ եթե գոգիդ թափի
Երկնքի աստղերի խումբ,
Նման չես կարող լինել դու
Հոգուս՝ որը բոց է անհուն։

Այդտեղ աստղերը չեն մեռնի,
Ծաղիկներն այդտեղ չեն թոռոմի,
Ամպերը չեն թրջվի այդտեղ,
Երբ խաղաղ եք դու և օդ։

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերն ինձ մերժեցին,
«Քնար ունի միայն – ասացին.
Մեկը՝ «Հիվանդ է, գույն չունի-»
Մյուսն էլ ասաց – «Կմեռնի»։

Ոչ ոք չասաց – «Խեղճ տղա,
Արդյոք ինչո՞ւ կմղկտա,
Գուցե լինի գեղեցկուհի,
Թե որ սիրեմ չմեռնի»։

Ոչ ոք չասաց – «Այս տղայի
Պատռե՛նք սիրտը տրտմագին,
Նայենք ինչե՜ր գրված կան․․․»
– Այնտեղ հրդեհ կա, ոչ մատյան։

Այնտեղ կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալիքներդ թող հուզվե՛ն, լըճա՛կ,
Որովհետև անցավ հուսահատ մի մարդ
Եվ քո խորքը նայեց.․․

  • Քնարական հերոսի կարծիքով ինչու՞ էր ապշած լճակը. է՞լ ինչը կարող է ապշեցնել լճակին:

Քնարական հերոսի կարծիքով լճակը ափշած էր որովհետև նրա ալիքները զմայլում էին երկնքով:

  • Ի՞նչ նմանություններ էր գտել քնարական հերոսը իր և լճակի միջև: Իսկ տարբերություննե՞ր

Ինչքան լճակը ալիք ուներ,այքան հերոսը՝ կնճիռ:ինչքան լճակը  փրփուր ուներ այնքան հերոսը կոտրված սիրտ:

  • Ի՞նչ տրամադրություն է տիրում բանաստեղծությունում: Ի՞նչ գույն կներկեիր այս բանաստեղծությունը:
  •  
  • Տխրություն ես սա կներկեի սևով որովհետև այդ գույնը մռայլ է և սազում է տխրության հետ:

Սիրեցի քեզ

Առաջադրանքներ.

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Բնութագրիր բանաստեղծության կնոջ կերպարը՝ ընգծելով (առանձնացնելով) այն հատվածները, որոնք առավել վառ են մատնանշում նրա բնութագիրը:
Սիրելի կնոջ փոխարեն ի՞նչ էր նախընտրում քնարական հերոսը. ինչու՞:
Ըստ տրամադրության՝ քանի՞ մասի կբաժանես բանաստեղծությունը. հիմնավորիր:
Ի՜նչ կ՚ըսեն

Ինչ կըսեն

Առաջադրանքներ.

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունները
ա/ արշալույսի նման անհուն լինել

Իմ կարծիքով այս արտահայտությունը նշանակում է որ պետք է միշտ լինել բարի հոքատար լինել ընկերասեր դա նշանակում է լինել անհուն:

բ/ գլխի աստղերը հերթով թափվել

իմ կարծիքով այս արտահայտությունը նշանակում է որ կարող է քո բարությունը ընկնել և դու դառնաս ոչ բարի  քո աչքի առաջ գնա քո կյանքը:

գ/ փրփուրները հատակում լինել

իմ կարծիքով դա նշանակում է որ պետք է զգույշ լինել ամեն վարկյանին կարող է մի վատ բան լինել և դրանից հետո քո կյանքը կդառնա անիմաստ :

Ինչպե՞ս է քնարական հերոսը վերաբերվում կյանքին ու մահվանը:
Նա իր կյանքը շատ տխուր  է անցկացնում  այտեղ հետաքրքիր բան չկա նա իր կյանը պետք է անցկացնի շատ լավ և ուրախ:

 

 

Մարգարտի օրինակը

 

 

45 — Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ 46 Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։

իմ կարծիքով այս առակի իմաստը այն որ դու այն ինչ սիրում ես դու դրա համար ամեն ինչի պատրաստ ես օրինակ այդ մարդը շատ էր սիրում մասրգարիտներ նա տալիս էր իր ողջ ունեցվացքը։

 

 

Ժայռի վրա կառուցել տունը

 

 

47 Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ 48 Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ 49 Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։

Իմ կարծիքով այս առակի իմաստը այն է որ պետք է քո կյանք ճիշտ և ամուր կառուցել եթե սկսես վատ կառուցել քո կյանք դու չես կարողանա պահել քո ընարիք քո կյանքը խաղտված կլինի։

 

 

Կորած ոչխարի առակը

(Ղկ 15.3-7)

12 Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխարներից մեկը կորցնի, իննսունինը ոչխարները լեռան վրա չի՞ թողնի ու չի՞ գնա փնտրելու կորած ոչխարը։ 13 Եվ եթե պատահի, որ գտնի, վստա՛հ եղեք, թե ավելի՛ կուրախանա այդ ոչխարի համար, քան իննսունինը ոչխարների համար, որոնք կորած չեն։ 14 Նմանապես իմ Հայրը, որ երկնքում է, չի ուզում, որ այս փոքրիկներից մեկը կորչի։

 

 

իմ կարծիքով այս առակի իմաստը այն էր որ այդ մարդու համար ավելի կարևոր էր մեկ կորած ոչխարը քան իննսունինը ոչխարները ինձ թվում է օր մարդիք պետք է գտնեն այտ կորած ոչխարին։

 

 

Որմի առակը

 

Իմ կարծիքով այս առակը համփերատարության մասին էր։ հափերատարությունը մարդուն օգուտ  է տալիս։այս առակի մարդը շատ համփերատար էր։հափերատարությունը մեզ օգտակար է գործի ավելի լավ արդունք ստանալու։

 

Մտ 13.24-30

Որոմի առակը

24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց.
25 — Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ 26 Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ 29 «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։

 

 

 

Ինչպե՞ս շահեցնել դրամը

(Մտ 25.14-30)

11 Մինչ ժողովուրդը լսում էր նրա ասածները, Հիսուսը շարունակեց իր խոսքը և Երուսաղեմին մոտեցած լինելով ու գիտենալով, որ ժողովուրդը կարծում է, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է, հետևյալ առակը պատմեց նրանց.
12 -Մի ազնվական մարդ կար, որ գնաց հեռու երկիր, որպեսզի թագավորական իշխանություն ստանա և վերադառնա իր երկիրը։ 13 Նախքան մեկնելը կանչեց իր ծառաներից տասը հոգու, յուրաքանչյուրին տասը ոսկի դրամ տվեց և ասաց. «Շահեցրե՛ք այս դրամը, մինչև վերադառնամ»։ 14 Բայց նրա համաքաղաքացիներն ատում էին նրան, ուստի և պատգամավոր ուղարկեցին նրա հետևից՝ ասելով. «Չենք ուզում, որ նա թագավոր դառնա մեզ վրա»։
15 Երբ ազնվականը թագավորական իշխանությունն ստացած վերադարձավ, անմիջապես կանչեց իր ծառաներին, որոնց դրամ էր տվել, իմանալու համար, թե ով ի՛նչ է շահել։ 16 Առաջինը եկավ և ասաց. «Տե՛ր, քո մեկ տվածի դիմաց տասը շահեցի»։ 17 Տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, քեզ տասը քաղաքների վրա կառավարիչ եմ նշանակում»։ 18 Երկրորդ ծառան էլ եկավ և ասաց. «Քո մեկ տվածի դիմաց հինգը շահեցի»։ 19 Տերն ասաց. «Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ կառավարիչ նշանակում»։ 20 Եկավ երրորդը և ասաց. «Տե՛ր, ահա քո տված դրամը, այն պահել էի մի թաշկինակի մեջ ծրարած։ 21 Վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ քոնը չէ, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22 Տերը նրան ասաց. «Չա՛ր ծառա, քո խոսքո՛վ եմ դատելու քեզ։ Քանի որ գիտեիր, թե ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ իմը չէ, և հնձում եմ, ինչ որ չեմ սերմանել, 23 հապա ինչո՞ւ իմ դրամը շահարկողներին չտվեցիր, քանի որ գիտեիր նաև, թե վերադարձիս այն տոկոսով էի պահանջելու քեզնից»։ 24 Ապա սպասավորներին ասաց. «Վերցրե՛ք սրանից դրամը և տարե՛ք, նրա՛ն տվեք, ով տասնապատիկն է շահել»։ 25 Նրանք ասացին. «Տե՛ր, նա արդեն տասնապատիկն ունի»։ 26 «Իմացե՛ք, -ասաց նա,-ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինն էլ։ 27 Իսկ իմ թշնամիներին, որոնք չէին ուզում, որ թագավոր լինեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք նրանց իմ ներկայությամբ»։

իմ կարծիքով այս առակի իմաստը  այն է որ պետք է ցույց տալ ձեր  տաղանդը  ամեն մարդ ունի տաղանդ  մարդը  պետք է ոկտագործի իր տաղանդը  լավ դեպքերում եթե չոկտգագործի  նա կսկսի վատ ապրել