Պատմություն-Մայիս

Ովքե՞ր էին 13-րդ դարի նշանավոր տիրակալները: Ներկայացրե՛ք նրանց կատարած ամենակարևոր գործերը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

13-րդ դարում և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից՝ ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը, ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ։ Այդպիսի միաբանություններից էին Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

 

Բ)  Քիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։