Բնագիտություն

13.

Մարդու առողջություն-ճիշտ ապռելակերպ,գրագետ սնվել,պահպանել հիգենան։

Առողջ ապրելակերպ-սպորտով զբաղվել

Առողջ սնունդ-միրգ և բանջարեղեն։
12.

Միդիաները և ոստրեները երկփեղկ փափկամարմինների դասի կենդանիներ են: Որոշ տեսակներ ապրում են գետերում և լճերում, մեծամասնությունը՝ ծովերում:

Այս փափկամարմինների խեցու 2 փեղկերը միմյանց միացած են առաձգական կապանով (լիգամենտով):

Միդիաների խեցին սեպաձև է, հարթ՝ մուգ կամ դեղնականաչավուն երանգներով: Շատ հայտնի ուտելի միդիայի խեցին սև է, փայլուն: Հնագույն ժամանակներից մարդիկ միդիան օգտագործել են սննդի մեջ (համարվել է «աղքատների ոստրե»), քանի որ համային հատկանիշներով զիջում է իսկական ոստրեին: Ներկայումս այն բազմացվում է հատուկ ծովային տնտեսություններում: Երբեմն տեղատվության ժամանակ միդիաները մնում են ափին և առանց ջրի երկար չեն դիմանում: Միդիաներն ամուր թելիկների (բիսուս) միջոցով կպչում են ջրի հատակի քարերին, ինչը հնարավորություն է տալիս մակընթացության ժամանակ դիմանալ ալիքների ուժին:

Ոստրեների խեցին տափակ է, անկանոն կլոր: Անշարժ են, խեցու ստորին փեղկով կպչում են հիմնանյութին: Շատ տեսակներ դիմանում են տեղատվության ժամանակ հնարավոր չորացմանը:

Ոստրեների որոշ տեսակներ օգտագործվում են սննդի մեջ. օրինակ՝ եվրոպական ոստրեն ճանաչված է որպես նրբախորտիկ և բազմացվում է ծովային տնտեսություններում: Ինչպես մյուս երկփեղկ փափկամարմինները, միդիաներն ու ոստրեները նույնպես սնվում են պլանկտոնով: Երբ սիֆոնային խողովակով ջուրն անցնում է նրանց թիկնոցային խոռոչի մեջ, պլանկտոնը զատվում է ջրից և ծառայում որպես կեր, իսկ ջուրն արտատար սիֆոնով դուրս է գալիս: Միաժամանակ փափկամարմինները շնչում են ջրում լուծված թթվածինը:

11.

10.

Գիրուկ

28076_medium

Սա բոլորին հայտնի փողային ծառն է։ Այն կա գրեթե յուրաքանչյուր տանը կամ գրասենյակում, քանի որ բոլորովին քմահաճ չէ։ Գիրուկին կարելի է ոչ հաճախ ջրել, նաև այն անտարբեր է ջերմաստիճանային պայմանների և լուսավորության հանդեպ։ Միակ բանը որ պետք է հիշել՝ եթե Ձեր փողային ծառի տերևները սկսել են կարմրել, ապա պետք է բույսը տեղափոխել դեպի ստվեր։

9

Մենք այսոր մասնակցել ենք կանաչ անկյունին մենք ծախկամաների մեջ լսեցինք հող, փխրեցրեցինք,գնեցինք կտրոնները։

8

Ջրակենսաբանությունը Հայաստանում

https://mamikonblog.wordpress.com/wp-content/uploads/2016/10/d5bbd680d5a1d5afd5a5d5b6d5bdd5a1d5a2d5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8-d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b41.pptx

7
Սեռական բազմացում
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
6
Անսեռ բազմացում
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են, որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։

5 
Ֆոտոսինթեզ

https://www.youtube.com/watch?v=ZNz1J3lmiiw

4

Բույսեր (լատ.՝ Plantae կամ Vegetabilia), բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։

3

Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Բնական վառելանյութերնեն քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն:

Ռուսաստան դաշնություն,իրան,իրաք,արաբական եմիլություն,քուվեյթ,ամերիկ մյացայալն նահանգներ:

1

Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ապակու կոտրվելը,սառույցը ջուր դառնալը:

Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Շաքարի ածուխ դառնալ,նյութերի խարնութ:

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական. ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու փշրվելը:

Ո՞րն է ֆիզիկական երևույթ. ա) մեթանի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտոաւմը խոնավ օդում:

Ո՞րն է քիմիական երևույթ. 1) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից, 2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից, 3) բենզինի թորումը բնական նավթից, 4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում: